Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն «մոլորեցնում» Թուրքիային`Սիրիայի առնչությամբ. Էրդողան

20 Մարտ, 2018 19:16
ԱՄՆ-ն «մոլորեցնում» Թուրքիային`Սիրիայի առնչությամբ. Էրդողան

Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին`սիրիական քրդերի զինված խմբերին աջակցելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ ներկայիս կառավարության քաղաքականությունը սիրիական հակամարտության մեջ և մեղադրել`Թուրքիային Սիրիայի հարցում «մոլորեցնելու» համար: Էրդողանն այս մասին ասել է այսօր՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության անդամների առջև ելույթի ժամանակ, հաղորդում է DW-ն:

Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին այն փաստի համար, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Սիրիայի քրդերի զինված խմբավորումներին, մասնավորապես` «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG)` չնայած Անկարային խոստմանը`հրաժարվել դրանից:

Թուրքական կառավարությունը YPG-ն համարում է Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դաշնակից:

Նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես անտեսում է Անկարայի վախը`Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին