Կարևոր իրադարձություններ

«Պոպուլիստական հայտարարություններ անելը, ինտրիգներ ստեղծելը ի՞նչ խնդիր են լուծում»

20 Մարտ, 2018 18:29
Հեղինակ՝ Վահագն Սարոյան
«Պոպուլիստական հայտարարություններ անելը, ինտրիգներ ստեղծելը ի՞նչ խնդիր են լուծում»

Այսօր «Հրապարակ» օրաթերթում պատահաբար աչքովս ընկավ մի լուր, ըստ որի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի Մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով: Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ թերթին պարզաբանել է, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ ետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ։ Լիլիթ Սինանյանն էլ նշել է, թե արդեն ծախսել է․ «Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ»։

Միանգամից հիշեցի «Ժողովուրդ» օրաթերթի մարտի 8-ի հրապարակումը այս թեմայով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել, իսկ ավագանու ««Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից»:

Թերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատել է տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասել է նա:

Այսինքն առաջին տեղեկությամբ «ԵԾ» ղեկավարը բացառում է ինքն իրեն հերքելով նախորդիվ արած հայտարարությունը: Հարց է առաջանում, եթե քաղաքապետը նվիրել է, իրենք են մերժել ու այլ կերպ ներկայացրել մամուլին, ապա պոպուլիստական հայտարարություններ անելը, ինտրիգներ ստեղծելը ի՞նչ խնդիր են լուծում...

 

 

Լրահոս

Դիտել ավելին