Կարևոր իրադարձություններ

FedEx փոստային ընկերության պահեստում ծանրոց է պայթել

20 Մարտ, 2018 17:12
FedEx փոստային ընկերության պահեստում ծանրոց է պայթել

ԱՄՆ-ի Օսթին քաղաք (Տեխասի նահանգ) ուղարկելու համար նախատեսված ծանրոցը, Շերց քաղաքում (Տեխաս) պայթել է FedEx փոստային ընկերության պահեստում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ CBS հեռուստաալիքը:

Պայթյունի հետևանքով մեկ աշխատակցուհի վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:  Ավելի վաղ տեղեկացվել է, որ մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Օսթինի բնակելի տներում, որոնց հետևանքով զոհվել է երկու մարդ: 

Ըստ ՀԴԲ-ի ներկայացուցչի՝  FedEx-ի պահեստում պայթյունը, «ամենայն հավանականությամբ», կապված է քաղաքում տեղի ունեցած նախորդ պայթյունների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին