Կարևոր իրադարձություններ

Քիմիական զենքի կիրառմանը երբեք չի կարելի համակերպվել. Մեյը Սկրիպալի թունավորման միջադեպը քննարկել է Ճապոնիայի վարչապետի հետ

20 Մարտ, 2018 16:48
Քիմիական զենքի կիրառմանը երբեք չի կարելի համակերպվել. Մեյը Սկրիպալի թունավորման միջադեպը քննարկել է Ճապոնիայի վարչապետի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեքշաբթի առավոտյան Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ քննարկել է Սոլսբերիում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիօալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման դեպքը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ բրիտանական կառավարության մամլո ծառայությանը հղումով:

«Վարչապետ Աբեն դատապարտեց միջադեպը և ասաց, որ Ճապոնիան կիսում է մեր ամուր համոզմունքը, որ քիմիական զենքի կիրառմանը երբեք չի կարելի համակերպվել: Նա անկեղծ ցավակցություն հայտնեց պատահածի համար և ասաց, որ Ճապոնիան կիսում է մեր վրդովմունքը», - նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ճապոնիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ Մեյը շեշտել է, որ միջադեպը «միջազգային իրավունքի և պետական ինքնիշխանության» կոպիտ խախտում է:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Մեծ Բրիտանիայում թունավորել են 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝  33-ամյա Յուլիային: Բրիտանական կառավարությունն այս միջադեպի համար պատասխանատու է համարում Ռուսաստանին։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերջնագիր էր ներկայացրել՝ բացատրելու, թե ինչպես է ռուսական քիմիական զենքն օգտագործվել բրիտանական հողում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի սպանության փորձի համար: Պատասխան չստանալով՝ Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու և Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին:  

Related image

Լուսանկարում Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին