Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում աճել են թուրքական կառույցների վրա իրականացվող հարձակումները

20 Մարտ, 2018 15:29
Գերմանիայում աճել են թուրքական կառույցների վրա իրականացվող հարձակումները

2018թ. հունվարից մինչև օրս Գերմանիայի թուրքական կառույցների վրա իրականացվել է 37 հարձակում։

Դրա վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը։  Նշվում է, որ հարձակումներն իրականացվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի զինուժն Աֆրինում «Ձիթենու ճյուղ» անվամբ ռազմական գործողություն սկսեց քրդական ուժերի դեմ։

Հավանական է համարվում, որ թուրքական մզկիթների, մշակութային կենտրոնների, ռեստորանների վրա իրականացված այդ հարձակումները կազմակերպել են քրդերը, մասնավորապես՝ քրդական խմբավորումները։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. Գերմանիայում թուրքական կառույցների վրա իրականացվել է 13 հարձակում։

Գերմանիայի դաշնային ոստիկանության մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, նախորդ շաբաթ, խոսելով գերմանական «Die Welt» պարբերականի հետ, նշել էր, որ թուրքական կառույցների վրա կատարվող հարձակումները դեռ էլի կարող են աճել։

 

Լրահոս

Դիտել ավելին