Կարևոր իրադարձություններ

Ձեռքդ քեզ պահիր. Բենզեման չի ցանկանում հաշտվել Վալբուենայի հետ

20 Մարտ, 2018 15:02
Ձեռքդ քեզ պահիր. Բենզեման չի ցանկանում հաշտվել Վալբուենայի հետ

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հրապարակայնորեն հրաժարվել է հարթել «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի հետ 3 տարվա վաղեմության կոնֆլիկտը, որի պատճառով հարձակվողը չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական:

Ինչպես հայտնում է «90min.com»-ը, Վալբուենան մամուլի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստ կլինի սեղմել Բենզեմայի ձեռքը, եթե նրանց ճանապարհները խաչվեն:

Սակայն, «Ռեալի» ֆուտբոլիստն «Instagram»-ի իր էջում հետևյալ կերպ է պատասխանել. «Ձեռքդ քեզ պահիր»:

Հիշեցնենք` 2015 թվականին Վալբուենան Բենզեմային մեղադրել է շանտաժի և այն հանցագործների հետ համագործակցության մեջ, ովքեր ստիպում էին ֆուտբոլիստին խոշոր գումար վճարել, որպեսզի համացանցում չտեղադրեն նրա մասնակցությամբ ինտիմ տեսանյութը:

Անցած ամառ «Ռեալի» հարձակվողը շահել է դատն ու անմեղ ճանաչվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին