Կարևոր իրադարձություններ

Ռուս դիվանագետներն ու նրանց ընտանիքները հեռացել են Լոնդոնում ՌԴ դեսպանատնից

20 Մարտ, 2018 14:50
 Ռուս դիվանագետներն ու նրանց ընտանիքները հեռացել են Լոնդոնում ՌԴ դեսպանատնից

Մեծ Բրիտանիայից արտաքսվող ռուս դիվանագետներն ու նրանց ընտանիքները դուրս են եկել Լոնդոնում ՌԴ դեսպանատնից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լոնդոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն ժամանելու է օդանավակայան՝ հեռացող դիվանագետներին անձամբ հրաժեշտ տալու համար: 

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Այնուհետև նա հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ թունավորման գործի առնչությամբ: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին