Կարևոր իրադարձություններ

Amazon-ի գործադիր տնօրենը զբոսանքի է դուրս եկել շուն-ռոբոտի հետ (լուսանկար, տեսանյութ)

20 Մարտ, 2018 14:40
Amazon-ի գործադիր տնօրենը զբոսանքի է դուրս եկել շուն-ռոբոտի հետ (լուսանկար, տեսանյութ)

Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը MARS կոնֆերանսի ժամանակ զբոսանքի է դուրս եկել շուն-ռոբոտի հետ, գրում է life.ru-ն:

Իր նոր «կենդանու» հետ լուսանկարը Բեզոսը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Նոր շանս հետ զբոսնում ենք MARS կոնֆերանսի ժամանակ»,- լուսանկարին կից գրել է միլիարդատերը:

Նշենք, որ շուն-ռոբոտը հայտնի դարձավ մոտ մեկ ամիս առաջ, երբ Boston Dynamics-ը տեսանյութ հրապարակեց, որում «կենդանին» բացում և իր տիրոջ համար պահում է դուռը: Մեկ ամսում տեսանյութը շուրջ 9 միլիոն դիտում ունեցավ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին