Կարևոր իրադարձություններ

Լոնդոնում Պուտինին համեմատել են «Շերլոք» սերիալի հակահերոսի հետ՝ նրա նկարը պրոյեկտելով ԱԳՆ շենքին (տեսանյութ)

20 Մարտ, 2018 13:31
Լոնդոնում Պուտինին համեմատել են «Շերլոք» սերիալի հակահերոսի հետ՝ նրա նկարը պրոյեկտելով ԱԳՆ շենքին (տեսանյութ)

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության շենքի վրա հայտնվել է ժպտացող Վլադիմիր Պուտինի պրոյեկտված նկարը՝ «Miss me?» (Կարոտե՞լ էինք ինձ- խմբ.) գրությամբ: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Philosoraptor-ի յութուբյան ալիքում:

Նշենք, որ «Miss me?» արտահայտությունը հայտնի է բրիտանական «Շերլոք» սերիալից: Այն մի քանի անգամ արտահայտել է սերիալի գլխավոր հակահերոսը՝ Ջիմ Մորիարտին:

Ավելի վաղ «Миропорядок 2018» ֆիլմի համար տված հարցազրույցում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ընտելացել է այն մտքին, որ արևմտյան ԶԼՄ-ներն իրեն անվանում են «աշխարհի թիվ մեկ հակահերոս»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին