Կարևոր իրադարձություններ

Facebook-ի տեղեկատվական անվտանգության ղեկավար Ալեքս Ստամոսը հեռանում է պաշտոնից

20 Մարտ, 2018 13:27
Facebook-ի տեղեկատվական անվտանգության ղեկավար Ալեքս Ստամոսը հեռանում է պաշտոնից

Facebook-ի տեղեկատվական անվտանգության ղեկավար Ալեքս Ստամոսն իր պաշտոնից կհեռանա օգոստոսին հաղորդել է The New York Times-ը:

Facebook-ի ղեկավարությունը չի եկել միաձայն որոշման, թե արդյոք ընկերությունը պետք է բացահայտի սոցցանցի աշխատանքում պետության միջամտության փորձերի և դրա հնարավորությունները չարաշահելու մասին տեղեկությունները: Ստամոսը հանդես էր գալիս նման տեղեկությունների մեծ մասը հրապարակելու օգտին: Անվտանգության ղեկավարը ընկերությունից մոտ ժամանակներս հեռանալու ցանկություն էր հայտնել, սակայն ղեկավարությունը նրան համոզել էր ևս կես տարի աշխատել:

Անցած շաբաթ ընկերությունն արգելափակել է սոցցանցում բրիտանական Cambridge Analytica ծառայությանը, որը նախընտրական ռազմավարություններ է մշակում, այդ թվում մշակել է նաև Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին