Կարևոր իրադարձություններ

«Պետությունը հոտընկայս խմում է զինվորի կենացը, բայց այդ նույն զինվորի մայկա-տռուսիկի հոգսը թողել է ծնողի վրա». Նիկոլ Փաշինյան

20 Մարտ, 2018 12:59
«Պետությունը հոտընկայս խմում է զինվորի կենացը, բայց այդ նույն զինվորի մայկա-տռուսիկի հոգսը թողել է ծնողի վրա». Նիկոլ Փաշինյան

Եթե զինծառայողի ծնողը հնարավորություն չունենա ներքնաշորեր ուղարկել, ապա զինվորը կմնա առանց դրանց: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությանը վերաբերող քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետությունը հոտընկայս խմում է զինվորի կենացը, բայց նույն պետությունը այդ նույն զինվորի մայկա-տռուսիկի հոգսը թողել է զինվորի ծնողի վրա: 

«Եթե զինվորի ծնողը հնարավորություն չունենա կամ չկարողանա մայկա-տռուսիկ ուղարկել, ապա զինվորը կմնա առանց ներքնաշորի՝ քյաբաբային, կենացային դիֆերամբների ֆոնին:  Բոլորովին հեռու չէ ժամանակը, երբ ծնողների վրա կդրվեն ավտոմատները, տանկերի շղթաները եւ նույնիսկ «Իսկանդերի» վառելանյութը ապահովելու գործը»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին