Կարևոր իրադարձություններ

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ

20 Մարտ, 2018 12:28
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է ՏՏ ոլորտի մասնագետների հետ

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄՆ Սիլիկոնյան հովտում հանդիպում է ունեցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ:
Զրույցն ընթացել է ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ:
Արմեն Սարգսյանը, ներկայացնելով ՏՏ ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները, նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետևաբար մենք պետք է ձգտենք կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք։ Նրա խոսքով, Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:
Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը: Նորընտիր նախագահն այցելել է նաև Սինոփսիս ընկերություն և  ծանոթացել Սինոփսիսի գործունեությանն ու գրանցած հաջողություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին