Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցն ու մենամարտի անցկացման վայրը

20 Մարտ, 2018 12:20
Հայտնի է Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցն ու մենամարտի անցկացման վայրը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ:

Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում, հայտնում է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Արթուր Աբրահամը հաղթական է տրամադրված. «Իմ վերջին մենամարտից հետո խոսել եմ մարզիչիս` Ուլլի Վեգների հետ, և նա ինձ օգնել է ճիշտ որոշում կայացնել: Ես դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, դեռ անելիքներ ունեմ բռնցքամարտում, պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Պատրիկ Նիլսենի հետ մենամարտին` իմ մարտարվեստի երկրպագուների համար դիտարժան մրցելույթ ցուցադրելու: Պատրիկը լավ բռնցքամարտիկ է: Սա լավ փորձ կլինի ինձ համար, և կարող եմ ապացուցել, որ պատրաստ եմ նորից վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Արթուր Աբրահամը:

Պատրիկ Նիլսենը ևս նշել է հաղթելու իր ցանկության մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին