Կարևոր իրադարձություններ

Երևան-Մոսկվա երթուղու ավտոբուսը ՌԴ-ում բախվել է բեռնատարի. կան զոհեր և տուժածներ

20 Մարտ, 2018 12:13
 Երևան-Մոսկվա երթուղու ավտոբուսը ՌԴ-ում բախվել է բեռնատարի. կան զոհեր և տուժածներ

Մարտի 20-ին` ժամը 10:57-ին, ՀՀ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին