Կարևոր իրադարձություններ

Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրաքում PKK-ի դեմ

20 Մարտ, 2018 11:27
Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրաքում PKK-ի դեմ

Թուրքիան պատրաստվում է  Իրաքի Սինջար շրջանում  ռազմական գործողություններ սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատավորների և դատախազների հետ հանդիպման ժամանակ։ Դիմելով Իրաքի իշխանություններին` նա մասնավորապես ասել է. «Որտե՞ղ է 2-րդ Քանդիլը։ Սինջարում է։ Եթե դուք կլուծեք այդ հարցը, ուրեմն լուծեք։ Իսկ եթե չեք լուծելու, ապա մենք մի գիշեր հանկարծակի կմտնենք Սինջար և այն կմաքրենք PKK-ից։  Եթե չեք մաքրելու Սինջարը PKK-ից, ապա դա թողեք մեզ։ Մենք դա կանենք։ Թուրքիայի վարչապետի հետ հիմա այդ հարցն ենք քննարկում։ Եթե գործը շատ ձգձգվի, ապա կսկվի նոր «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիա»։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում է գտնվում PKK-ի ռազմաբազան։ Այնտեղ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար օդային հարվածներ են հասցնում։ PKK-ն հենակետեր ունի նաև Իրաքի Սինջար շրջանում։ PKK-ն Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։  

 

Լրահոս

Դիտել ավելին