Կարևոր իրադարձություններ

Թբիլիսին պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ

20 Մարտ, 2018 11:04
Թբիլիսին պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ

Վրաստանի խորհրդարանը կանցնի «Օտխոզորիա-Թաթունաշվիլիի ցանկ» անվանմամբ փաստաթղթի դիտարկմանը, այս մասին գրում է Независимая Газета-ն: Օրենքի նախագիծն իր անվանումը ստացել է Վրաստանի քաղաքացիների ազգանուններով, որոնք մահացել են հակամարտության գոտիներում խաղաղ ժամանակ:

Խոսքն «օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանությունների, խոշտանգումների, առևանգումների համար մեղավոր Ռուսաստանի և ՌԴ քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին է»: Թե ռուսներից կոնկրետ ով կհայտնվի ցանկում՝ դեռ հայտնի չէ: Ցանկը դեռևս քննարկման փուլում է:

Ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահ Սոֆո Կացարավան, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև քաղաքական խորհրդակցություններն ավարտվել են: Փաստաթղթի ընդունումից հետո կառավարությունը պետք է ընդունի բոլոր անհրաժեշտ սահմանափակող միջոցներն «Օտխոզորիա-Թաթունաշվիլիի ցանկում» միջազգային կազմակերպությունների և գործընկերների կողմից նշված անձանց նկատմամբ՝ ընդհուպ սեփականության, վիզայի և ֆինանսական գործարքների հետ կապված սահմանափակումներ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին