Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կայացել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի դիակիզման արարողությունը

20 Մարտ, 2018 10:57
ԱՄՆ-ում կայացել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի դիակիզման արարողությունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փորթերվիլ քաղաքում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին մահացած սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի դիակիզման արարողությունը, հաղորդում է KGET-TV հեռուստաընկերությունը:

Սերիական մարդասպանի հրաժեշտի և դիակիզման արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, սակայն այդ մասին պաշտոնապես հայտնել են երկուշաբթի: Հովիվ Մարկ Փիթչեր հայտնել է, որ արարողությանը ներկա է եղել մոտ 20-25 մարդ՝ ներառյալ Մենսոնի բարեկամներն ու ընկերները:

Հրաժեշտի արորողությունը տեսանկարահանվել է՝ Մենսոնի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար: Այնուհետև սերիական մարդասպանի աճյունափոշին սփռվել է անհայտ վայրում:

Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 8-ին, երբ նրա հանցակիրները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, ով այդ պահին գտնվում էր հղիության ութերորդ ամսում։ Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, տանը գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոց աշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, ովքեր հյուրընկալվել էին Թեյթին։

Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին։ Մենսոնն ու հետևորդները ավելի ուշ ձերբակալվում են ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին