Կարևոր իրադարձություններ

«Երկիր ծիրանին» անողոք է նաև յուրայինների հանդեպ. ստիպում են խմբակցության քարտուղարին ազատվել աշխատանքից,. «Հրապարակ»

20 Մարտ, 2018 09:44
«Երկիր ծիրանին» անողոք է նաև յուրայինների հանդեպ. ստիպում են խմբակցության քարտուղարին ազատվել աշխատանքից,. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլեւ յուրայինների հանդեպ: Դեռեւս ոչ վաղ անցյալում «ԵԾ» խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիեւին եւ Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար:

Հիմա էլ «ԵԾ»-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի՝ մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով: Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ պարզաբանեց, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ հետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ: Լիլիթ Սինանյանն էլ նշել է, թե արդեն ծախսել է. «Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին