Կարևոր իրադարձություններ

Հայ-իսրայելական հարաբերությունները հետաքրքիր զարգացում են ապրում. քննարկվում է վիզան հանելու հարցը. «Հրապարակ»

20 Մարտ, 2018 08:30
Հայ-իսրայելական հարաբերությունները հետաքրքիր զարգացում են ապրում. քննարկվում է վիզան հանելու հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-իսրայելական հարաբերությունները հետաքրքիր զարգացում են ապրում։ Օրերս իսրայելցի մի բիզնեսմեն (Դ Գիլպազ) 100 հրեա է իր հետ Հայաստան բերել` ծննդյան օրն այստեղ նշելու համար։ 3 օր-3 գիշեր նրանք Հայաստանի տեսարժան վայրերում պտտվել, տպավորված վերադարձել են՝ տեղեկացրեց մեր իսրայելցի աղբյուրը, որին հարցրինք, թե Կնեսեթի սփիքերը կգա՞ Հայաստան աշնանը, ինչպես խոստացել է:

«Կդժվարանամ ասել. այս պահին իսրայելական իշխանությունները գտնվում են խմորումների փուլում ոչ միայն Նաթանյահուի կոռուպցիոն գործարքների, այլեւ իշխող կոալիցիայի որոշ անդամների, թե կոալիցիան տրոհվի, նոր ընտրություններ լինեն, կարծում եմ՝ դժվար թե գա, Իսրայելն այսօր բոլոր առումներով սպասումների փուլ է թեւակոխել»:

 

Ի դեպ, նաեւ տեղեկացրեց, որ քննարկվում է Հայաստան-Իսրայել առանց վիզայի ռեժիմի հարցը, սակայն այն դեռ երկար կտեւի: «Հարաբերություններն ու այցերն ինտենսիվ են դարձել, շուտով` մայիսից, իսրայելական «Arkia» ավիաընկերության ինքնաթիռները կսկսեն չվերթները Երեւան»,- տեղեկացրեց աղբյուրը:

Հիշեցնենք, որ անցած մայիսից դեպի Թելավիվ ուղիղ չվերթներ էր իրականացնում միայն «Արմենիա» ավիաընկերությունը: Մինչ այդ Թբիլիսիից էին հայերը մեկնում Իսրայել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին