Կարևոր իրադարձություններ

Իլհամ Ալիևի հերթական բարբաջանքը. «Փաստ»

20 Մարտ, 2018 08:00
Իլհամ Ալիևի հերթական բարբաջանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի դադարում պարբերաբար կրկնել տարիներ առաջ հնարած «բոցաշունչ» ճառն այն մասին, թե Հայաստանի հողերի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են:

Նովրուզի տոնակատարությունների ժամանակ ելույթ ունենալիս, որպես իր անհեթեթ մտքի ապացույց, Ալիևը ներկայացրել է այն փաստարկը, թե քարտեզներում Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջանական ծագում ունի:

«Բազմաթիվ պատմական գրքերում նշված է, որ 19–րդ դարի սկզբին Իրավանի խանության բնակչության բացարձակ մեծամասնությունը, կամ, ավելի ճիշտ՝ 80%–ը ադրբեջանցիներ են եղել»,– հայտարարել է Ալիևը:

«Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողեր են: Սա պատմություն է՝ պատմական իրականություն: Թող իմանան նրանք, ովքեր չգիտեն: Հատկապես կարևոր է, որ երիտասարդությունը դա իմանա:

Մենք դա երբեք չենք մոռանում և չենք էլ մոռանա»,– հայտարարել է Իլհամ Ալիևը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին