Կարևոր իրադարձություններ

Facebook-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 4 տոկոսով

19 Մարտ, 2018 23:52
Facebook-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 4 տոկոսով

Խոշորագույն Facebook Inc ընկերության բաժնետոմսերն ամերիկյան առևտրային բորսայում նվազել են ավելի քան 4 տոկոսով:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, բաժնետոմսերի արժեզրկումը տեղի է ունեցել լուրերի ֆոնին, որոնց համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի որոշ անդամներ հասանելիություն են ունեցել ավելի քան 50 մլն օգտատիրոջ տվյալների:

Բաժնետոմսերի արժեզրկումն ազդեցություն է ունեցել նաև ընկերության շուկայական կապիտալիզացման վրա, որը ևս նվազել է 23.8 մլրդ դոլարով ուրբաթօրյա 538 մլրդ դոլար ցուցանիշից:

Բորսայում աճուրդի մեկնարկի պահին ընկերության արժեթղթերը գնահատվում էին 177.01 դոլար, իսկ աճուրդի փակման պահին մեկ արժեթուղթը գնահատվում էր 173 դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին