Կարևոր իրադարձություններ

Philips-ը ներկայացրել է լույսի միջոցով ինտերնետ–միացման LiFi տեխնոլոգիան

19 Մարտ, 2018 23:45
Philips-ը ներկայացրել է լույսի միջոցով ինտերնետ–միացման LiFi տեխնոլոգիան

Philips-ը ընկերությունը հանրությանն է ներկայացրել է լույսի միջոցով ինտերնետ–միացման LiFi տեխնոլոգիան։ Արտադրողն արդեն նոր հնարավորությունների ապահովմամբ լուսամփոփներ է առաջարկում։

Li-Fi-ն իրենից երկկողմանի բարձր արագության և միևնույն ժամանակ անլար տեխնոլոգիա է ներկայացնում, որը նմանություն ունի Wi-Fi-ի հետ, միայն թե այս դեպքում տվյալների փոխանցումն իրականացվում է լուսային ալիքների միջոցով՝ սովորական ռադիոալիքների փոխարեն։

Տեխնոլոգիայի փորձարկմամբ արդեն զբաղվում է Ֆրանսիայում տեղակայված Icade ընկերությունը։ Դեռևս ընկերությունում ամբողջովին գոհ են այն ամենից, ինչ կարող է առաջարկել Li-Fi-ը, գտնելով, որ այն առավելություններ ունի Wi-Fi-ի համեմատ, հատկապես դրանք գրասենյակներում տեղադրելու դեպքում։ Շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներս տվյալ տեխնոլոգիայով նոր լուսամփոփները շուկա կմտնեն, սակայն կոնկրետ ժամկետներ Philips-ը դեռևս չի հայտարարում։

 

Լրահոս

Դիտել ավելին