Կարևոր իրադարձություններ

Արոնյանը միավոր կիսեց

19 Մարտ, 2018 22:50
Արոնյանը միավոր կիսեց

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի այս տուրում Արոնյանի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 41-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ուն 3 միավոր:

Մյու պարտիաներից ավարտվել է միայն Մամեդյարով-Կարյակին խաղը, որտեղ շախմատիստնեը կիսեցին միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին