Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մուսալեռ գյուղի տարածքում. 1 մարդ զոհվել է, երեքը մարմնական վնասվածքներ են ստացել

19 Մարտ, 2018 22:41
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մուսալեռ գյուղի տարածքում. 1 մարդ զոհվել է, երեքը մարմնական վնասվածքներ են ստացել

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com, ժամը 18:20-ի սահմաններում Երևան- Էջմիածին ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, ВАЗ 2106 մակնիշի 35 OQ 906 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատար ГАЗель մակնիշի 783 SL 64 համարանիշի ավտոմեքենայի մեջ:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին