Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Ըմբշամարտ. Մահացել է աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանը

19 Մարտ, 2018 22:15
Ըմբշամարտ. Մահացել է աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանը

Երկարատև հիվանդությունից 50 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն և գավաթակիր Աղասի Մանուկյանը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Աղասի Մանուկյանը 1987 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 1988 թվականին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ և նրա կազմում դարձել Աշխարհի առաջնության գավաթակիր:

Հայաստանի անկախացումից հետո հանդես է եկել Հաստանի ազգային հավաքականի կազմում: 1993 թվականին Ստոքհոլմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում հաղթել է ռուս հայտնի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն Ալեքսանդր Իգնատենկոյին:

Վերջինս 2006 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին