Կարևոր իրադարձություններ

Պաշտոնավարման նոր ժամանակահատվածը Պուտինի համար «ականապատ դաշտ» կլինի. The Economist

19 Մարտ, 2018 22:05
Պաշտոնավարման նոր ժամանակահատվածը Պուտինի համար «ականապատ դաշտ» կլինի. The Economist

Վլադիմիր Պուտինի համար ընտրություններում հաղթանակը կդառնա մանդատ`շարունակելու ընթացիկ քաղաքական ուղին, որի մեծ մասը հակադրություն է Արևմուտքի հետ:

Այսպես է Ռուսաստանի ընտրությունների արդյունքները մեկնաբանել «The Economist»-ը՝ հիշեցնենլով, թե ինչպես էր ՌԴ նախագահը դեռ ընտրություններից առաջ սպառնացել Դաշնային ժողովին: Իսկ վերջին շաբաթների ընթացքում լրատվամիջոցները ողողված էին Մեծ Բրիտանիայում ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլյային թունավորելու մանրամասներով:

Խմբագրությունը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ վերընտրությունն առանց խնդիրների անցավ, Պուտինի հաջորդ նախագահական ժամկետն «ականապատ դաշտ» կլինի:

Ներկայիս Սահմանադրությունը թույլ է տալիս նրան պաշտոնավարել միայն երկու հաջորդական ժամկետով: Հետևաբար, նա պետք է հեռանա 2024 թվականին:

 

Ռուսական էլիտան արդեն սկսել են պատրաստվել՝ Պուտինից հետո համակարգում նրա տեղը զբաղեցնելու համար: Նախագահը պետք է պարզի, թե ինչպես կարելի է ապահովել իշխանության հնարավոր փոխանցումը:

Կրեմլը ստիպված կլինի զբաղվել տնտեսական աճի լճացմամբ և բարեփոխումներ անելու կոչերով: Հաղթանակի փայլը շուտով տեղը կզիջի կոշտ իրականությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին