Կարևոր իրադարձություններ

Մադագասկարում արևադարձային փոթորիկ է մոլեգնում. 17 մարդ մահացել է (տեսանյութ)

19 Մարտ, 2018 21:24
Մադագասկարում արևադարձային փոթորիկ է մոլեգնում. 17 մարդ մահացել է (տեսանյութ)

Մադագասկարի արևելյան շրջաններում մոլեգնող արևադարձային փոթորկի հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել հանգստյան օրերին:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին

Երկրի Աղետների և վտանգի ազգային գործակալության հաղորդմամբ՝ ավելի քան 6000 մարդ տեղահանվել է ծովամրրիկի պատճառով:

Արևադարձային փոթորիկը շաբաթ գիշեր հարվածել է կղզու Մանանարա շրջանին, որը գտնվում է մայրաքաղաք Անտանանարիվուից 635 կմ հեռավորությամբ: Քամու ուժգնացումը կազմել է 85 կմ/ժամ, ժամանակ առ ժամանակ՝ նաև 120 կմ/ժամ


 

Լրահոս

Դիտել ավելին