Կարևոր իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը՝ 5 շրջանների հանձնման մասին

19 Մարտ, 2018 14:59
ԱԳ փոխնախարարը՝  5 շրջանների հանձնման մասին

Որպեսզի բանակցային գործընթացում հնարավորություն լինի խոսել առաջընթացի մասին, անհրաժեշտ է, որ կողմերի միջև լինի վստահություն: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ընտրություններից հետո ինտենսիվ բանակցությունների սկսման հայտարարության մասին:

«Խոսելով բանակցությունների մասին՝ մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝ նախ ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Բնական է, որ դա համանախագահները հստակ գիտակցում են և ուղղակի հայտարարում են և՛ Վիեննայի, և՛ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ արդյո՞ք քննարկման առանցքում հինգ շրջանների հանձնումն է, ԱԳ փոխնախարարն արձագանքեց, թե դա Ադրբեջանի ցանկությունն է, որն ինքը պարբերաբար փորձում է սփռել: 

«Մենք դրան լուրջ չենք էլ վերաբերվում, որովհետև այդպիսի բան գոյություն չունի: Երբ Ադրբեջանից են դրա մասին անընդհատ խոսում, ես դա հասկանում եմ, բայց երբ մեր կողմից են ասում, չեղած բանը մատի փաթաթան են դարձնում, դա արդեն ամոթ է»,-նշեց նա:


 

Լրահոս

Դիտել ավելին