Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանին մերժեց Վազգեն Սարգսյանի փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու մասին նախագիծը

19 Մարտ, 2018 13:55
Երևանի ավագանին մերժեց Վազգեն Սարգսյանի փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու մասին նախագիծը

Այսօր՝ մարտի 19-ին, Երևանի ավագանին մերժեց մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու, ինչպես նաև «Մարտի 1-ի» զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեցին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները:

Նշենք, որ նախագծում ասվում էր. «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակից՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ: Ինչպես նաև, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում՝ երևանցիների համար հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ, Վուդրո Վիլսոնի հուշարձանըտեղադրել»։
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին