Կարևոր իրադարձություններ

Մոգերինի. Եվրամիությունն աջակցում է Սկրիպալի գործով Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը

19 Մարտ, 2018 13:48
Մոգերինի. Եվրամիությունն աջակցում է Սկրիպալի գործով Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինան հայտարարել է, որ Եվրամիության երկրները հանդես կգան միասնական դիրքորոշմամբ ԳՀՎ նախկին գեներալ Սերգեյ Սքրիպալի թունավորման գործով: Հայտարարությունն արվել է Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես ակնկալում եմ, որ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի զեկույցից հետո բոլոր 27 երկրներից լսելու եք միասնական դիրքորոշում»,- ասել է նա:

Մոգերինին հավելել է, որ նույնիսկ հիմա կարելի է ասել, որ ԵՄ-ն լիովին կաջակցի Լոնդոնի դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել են 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝  33-ամյա Յուլիային: Բրիտանական կառավարությունն այս միջադեպի համար պատասխանատու է համարում Ռուսաստանին։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերջնագիր էր ներկայացրել՝ բացատրելու, թե ինչպես է ռուսական քիմիական զենքն օգտագործվել բրիտանական հողում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի սպանության փորձի համար: Պատասխան չստանալով՝ Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու և Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին