Կարևոր իրադարձություններ

Դատարանը կալանքի տակ է դրել Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանն ու ֆինանսական միջոցները

19 Մարտ, 2018 13:40
Դատարանը կալանքի տակ է դրել Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանն ու ֆինանսական միջոցները

Մոսկովյան դատարանը կալանք է դրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մոսկովյան բնակարանի վրա:
russian.rt.com-ի հաղորդմամբ՝ բացի այդ, կալանք է դրվել նրա ֆինանսական միջոցների մի մասի՝ 1 մլն ռուբլու վրա:
«Մայրաքաղաքային դատարանը կալանք է դրել իմ պաշտպանյալի՝ Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող  բնակարանի վրա»,- հայտարարել է Վիտալինայի փաստաբան Շիրոկովան:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. դեկտեմբերին Քննչական կոմիտեն Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ ամուսնու մասնավոր կյանքին վերաբերող գաղտնիքների հրապարակման մեղադրանք էր ներկայացրել:


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին