Կարևոր իրադարձություններ

Խամուրիա անցակետի միջոցով ավելի քան 3.500 մարդ է հեռացել Արևելյան Ղուտայից

19 Մարտ, 2018 13:26
Խամուրիա անցակետի միջոցով ավելի քան 3.500 մարդ է հեռացել Արևելյան Ղուտայից

Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինը լրագրողներին հայտնել է, որ այսօր առավոտյան Խամուրիա անցակետի միջոցով ավելի քան 3.500 մարդ է հեռացել Արևելյան Ղուտայից։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկուշաբթի առավոտյան Խամուրիա անցակետով ավելի քան 3.500 մարդ է դուրս եկել Արևելյան Ղուտայից: Ներկա դրությամբ սննդով ապահովված է ավելի քան 2.500 մարդ»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դամասկոսում գտնվող ապստամբների հիմնական խումբը Reuters գործակալությանը հայտնել է, որ իրենք բանակցում են ՄԱԿ-ի պատվիրակության հետ հրադադարի, օգնության և շտապ բուժօգնության կարիք ունեցողների դուրսբերման շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին