Կարևոր իրադարձություններ

«Արթիկ» ՔԿՀ անվտանգության աշխատակցի մոտ հայտնաբերվել են դեղահաբեր և ներարկիչ`թափանցիկ հեղուկով

19 Մարտ, 2018 12:26
«Արթիկ» ՔԿՀ անվտանգության աշխատակցի մոտ հայտնաբերվել են դեղահաբեր և ներարկիչ`թափանցիկ հեղուկով

Մարտի 18-ին՝ ժամը  09:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հերթափոխի ընդունման հանձնման-ժամանակ պահատանը կից խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ Կ. Վ.-ին, որի մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա են եղել 13 փոքր փաթեթներ՝ 14,2 գրամ ընդհանուր քաշով, 1 հատ անձեռոցիկով փաթեթավորված փաթեթ՝ 1,5 գրամ քաշով, 10 հատ սպիտակ կլոր դեղահաբեր՝ 1,8 գրամ քաշով, 6,6 գրամ քաշով սև գույնի զանգված և 1 հատ ներարկիչ՝ 6 մլգ թափանցիկ հեղուկով լցված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հարուցվել է քրեական գործ կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին