Կարևոր իրադարձություններ

Փորձագետները զգուշացրել են Android-ով աշխատող սմարթֆոններից գումար հափշտակող վիրուսի մասին

19 Մարտ, 2018 12:10
Փորձագետները զգուշացրել են Android-ով աշխատող սմարթֆոններից գումար հափշտակող վիրուսի մասին

Ֆեյքբենկ վիրուսի նոր տարբերակը, որը վարակում է Android օպերացիոն համակարգով աշխատող գաջեթները, կարողանում է ստանալ օգտատերերի կողմից բանկերին արված զանգերը: Այս մասին հայտնում են Symantec-ի փորձագետները:

Վնասակար ծրագրերը կարող են աշխատել ինչպես ելքային, այնպես էլ մուտքային զանգերի հետ: Այն ժամանակ, երբ օգտատերը վարակված սմարթֆոնով զանգահարում է բանկ, ծրագիրը ուղարկում է զանգը խաբեբաներին, ովքեր կարող են օգտագործել այդ տեղեկատվությունը գումարի հափշտակության համար:

Գործում է նաև հակառակ սցենարը, երբ հարձակվողները կապ են հաստատում զոհերի հետ, վիրուսը զանգը ներկայացնում է բանկի անվան տակ:

Փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել անհայտ աղբյուրներից հավելվածներ ներբեռնելուց:

 

Լրահոս

Դիտել ավելին