Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը «Ֆուլ Հաուսի» Ռուբենն է

19 Մարտ, 2018 10:08
Խոշոր ավտովթար Երևանում. հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը «Ֆուլ Հաուսի» Ռուբենն է

Երեկ՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում Բադեն-Բադեն հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Mercedes մակնիշի 33 UV 511 համարանիշի և Infiniti մակնիշի 69 PP 666 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Mercedes-ը վարել է 35-ամյա Գարիկ Սեփխանյանը, Infiniti-ն վարել է 34-ամյա Լենդրուշ Հակոբյանը: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սեփխանյանին, Infinti-ի վարորդ Լ. Հակոբյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Գ. Սեփխանյանը հայտնի է «Ֆուլ Հաուս» սերիալից՝ որպես «Բարմեն Ռուբո»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին