Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան «Նովիչոկ» գազի փորձանմուշները կհանձնի ՔԶԱԿ-ին՝ հետազոտելու համար

18 Մարտ, 2018 21:40
Մեծ Բրիտանիան «Նովիչոկ» գազի փորձանմուշները կհանձնի ՔԶԱԿ-ին՝ հետազոտելու համար

Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները երկուշաբթի կժամանեն Մեծ Բրիտանիա, որպեսզի վերցնեն նյարդային կաթված առաջացնող գազի փորձանմուշները, որի հետ շփումից կարող էին տուժել ռուսական հետախուզության նակին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է բրիտանական ԱԳՆ-ն:

«Այնուհետև փորձանմուշները կհետազոտեն բարձր հեղինակություն վայելող միջազգային լաբորատորիաներում, որոնք կընտրի ՔԶԱԿ-ը», - ընդգծել են բրիտանական արտաքին քաղաքականության գերատեսչությունում՝ հավելելով, որ հետազոտությունների արդյունքներին կարելի է սպասել առնվազն երկու շաբաթից:

Հիշեցնենք, որ ներկայում բրիտանական հետախուզության համար աշխատող Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան անհայտ տեսակի վտանգավոր նյութից լրջորեն տուժել են մարտի հինգին՝ գտնվելով Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում:

 
 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:

Մարտի 12-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը թունավորման գործում մեղադրել է ռուսական կողմին և հայտարարել 23 ռուս դիվանագետի արտաքսման մասին: Ռուսաստանն, ի պատասխան, օրեր անց հայտարարել է ՌԴ-ից 23 բրիտանացի դիվանագետի արտաքսելու մասին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին