Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Աֆրիկայի միակ կին նախագահը հրաժարական կտա՝ իրեն չպատկանող գումարը վատնելու մեղադրանքների ֆոնին

18 Մարտ, 2018 21:00
Աֆրիկայի միակ կին նախագահը հրաժարական կտա՝ իրեն չպատկանող գումարը վատնելու մեղադրանքների ֆոնին

Մավրիկիոսի նախագահ Ամինա Գուրիբ-Ֆաքիմը հրաժարական կտա այս շաբաթ: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ մեջբերելով նրա փաստաբանին, հրաժարականի պատճառը հասարակական կազմակերպությունից իրեն հանձնված կրեդիտ քարտն անձնական ծախսերի համար օգտագործելու մեջ մեղադրանքն է: 

«Ամինա Գուրիբը, որն Աֆրիկայի միակ կին նախագահն է, հրաժարական է ներկայացրել հանուն «երկրի կայունության»», - տեղի լրատվամիջոցներին հայտնել է նախագահի փաստաբան Յուսուֆ Մոհամեդը:

Փաստաբանի խոսքով՝ նախագահն իր պաշտոնից կհեռանա մարտի 23-ին: Ամինա Գորիբը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից: 

Այս որոշումը նա կայացրել է, երբ տեղի լրատվամիջոցները զեկույց են հրապարակել, որում բացահայտվում է, որ նա անձնական ծախսերի համար վճարել է այն քարտից, որն իրենց հանձնվել էր Լոնդոնում գործող Planet Earth Institute բարեգործական կազմակերպության կողմից 2016-ին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին