Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Իրաքում հինավուրց շումերական նավահանգիստ է հայտնաբերվել

18 Մարտ, 2018 22:40
Իրաքում հինավուրց շումերական նավահանգիստ է հայտնաբերվել

Իրաքի հարավ-արևելքում իրաքցի և իտալացի հնագետների թիմը հինավուրց շումերական նավահանգիստ է հայտնաբերել, որը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով: Այս մասին հայտնում է Repubblica-ն:Աղբյուրը մանրամասնում է, որ հնագիտական պեղումներն անցկացվել են Էն Նասիրիա քաղաքի մոտակայքում՝ Աբու Տբեիրախ բնակավայրում, որը տեղակայված է Պարսից ծոցի հնագույն ջրափնյա գծի վրա:

Պեղումները ղեկավարել են Լիչիա Ռոմանոն և Ֆրանկո Դ'Ագոստինոն: Մասնագետների պնդմամբ՝ խոսքը հնագույն նավահանգստի մասին է, որը երբևէ հայտնաբերվել է Իրաքի տարածքում:

Նշվում է, որ հնագիտական պեղումների արդյունքների շնորհանդեսը կկայանա մարտի 21-ին Հռոմում:


 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին