Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,61
    7,86

Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս Lenovo-ն ավելացրեց նոթբուքերի վաճառքը (լուսանկար)

18 Մարտ, 2018 18:20
Ինչպե՞ս Lenovo-ն ավելացրեց նոթբուքերի վաճառքը (լուսանկար)

Չինարենում գոյություն ունի մի հասկացություն, որը կոչվոմ է Ֆու-պան։ Ֆու-պանը չինարենում շախմատի տերմին է, որը նշանակում է, որ խաղացողը կրկնում է իր պարտիան՝ ընթացքում վերլուծելով քայլերի թույլ և ուժեղ կողմերը։

Նման ռազմավարություն կիրառում է նաև Lenovo ընկերությունը։ Երբ Հնդկաստանում դուրս է գալիս Lenovo Yoga Նոթբուքը, վաճառքն այդքան էլ գոհացուցիչ չի լինում։ Նշեմ, որ Lenovo Yoga-ն հնարավոր է 360 աստիճան թեքել։ Ղեկավարությունը ոչինչ չէր հասկանում, քանի որ բոլոր վաճառակետերում նոթբուքերն առկա էին, ապրանքը հոյակապ դիզայն ուներ, գինը մրցունակ էր, բայց վաճառքը՝ թույլ։

Անցնում են Ֆու-պանին, այսինքն իրենց քայլերը սկսեցին հատ-հատ վերլուծել ու վերահսկել։ Պահեստից մինչև վաճառակետ սկսեցին վերլուծել ապրանքի հետ կապված բոլոր գործառույթները։ Պարզվեց մի հետաքրքիր բան, որ նոթբուքերը վաճառակետերի դարակներում դրված էին ծալած-փակած վիճակում և Հաճախորդները չէին տեսնում ապրանքի յուրահատկությունը՝ նրա դիզայնը, և չէին դիպչում, բացում, հետաքրքրվում։

Մարքեթինգի թիմը՝ Ամար Բաբուի գլխավորությամբ, որոշում է փոխել նոթբուքերի դասավորությունը, և նկարներն արդեն նշել եմ, թե ինչ դիրքով են դարակներում դասավորել։ Հաճախորդներին իսկապես գրավել էր նման ձև դասավորությունն ու վաճառքը սկսել էր ավելանալ շնորհիվ նրա ճիշտ ու գրավիչ դասավորության։

* * *

Նյութի աղբյուրը՝ «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին