Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,3
    7,55

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան հայտարարել է Աֆրինի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու մասին

18 Մարտ, 2018 19:00
Թուրքիան հայտարարել է Աֆրինի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու մասին

Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» խմբավորումները և թուրք զինվորականները մտել են Աֆրին և լիարժեք վերահսկողություն սահմանել քաղաքի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր՝ ժամը 8:30-ին, «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ մտել են Աֆրին: Մեր զինվորականները և սիրիական ընդդիմությունը վնասազերծում են նրանց կողմից թողած թակարդ-ականները: Այնտեղ այժմ ծածանվում են Թուրքիայի և սիրիական ընդդիմության դրոշները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Չանաքալե քաղաքում:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրին քաղաքում քրդերի ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելու մասին: Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժանելի մասն է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին