Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՄՆ հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին

18 Մարտ, 2018 15:40
Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՄՆ հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին Վաշինգտոն քաղաքում մասնակցել է համայնքային ընդունելությանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջույնի իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ամերիկահայ համայնքը մեծ աշխատանք է կատարում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Արցախի ու Հայաստանի կապերի զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանը, բարեկամության ամրապնդմանը՝ հավելելով, որ նրա անմիջական մասնակցությամբ տարիներ շարունակ Արցախում կյանքի են կոչվել սոցիալ-տնտեսական, մարդասիրական բնույթի ռազմավարական բազմաթիվ ծրագրեր:

«Ամերիկահայ համայնքը եւ ամերիկացի մեր բարեկամները ակտիվորեն ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման, մեր երկիրը ԱՄՆ-ում եւ արտաքին աշխարհում ներկայացնելու ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու գործում: Այդ ամենը արժանի է ամենաբարձր գնահատանքի», – ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին