Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    579,5
    587,5

  • RUB

    7,54
    7,84

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՌԴ-ում բացվել են նախագահական ընտրությունների բոլոր ընտրատեղամասերը. ընտրության իրավունք ունեցողների թիվը շուրջ 107 մլն մարդ է

18 Մարտ, 2018 13:10
ՌԴ-ում բացվել են նախագահական ընտրությունների բոլոր ընտրատեղամասերը. ընտրության իրավունք ունեցողների թիվը շուրջ 107 մլն մարդ է

Ռուսաստանի տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը, վերջինները բացվել են Կալինինգրադի շրջանում Մոսկվայի ժամանակով 09:00-ին։

Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովային։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ երկրի տարածքում գործում է «մոտ 97 հազար ընտրատեղամաս», որոնց թվում մոտ 48 հազարը տեղակայված է քաղաքներում, ևս 48 հազարը՝ գյուղական բնակավայրերում։

Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է ավելի քան 3,6 հազար ընտրատեղամաս։

Ընտրության իրավունք ունեցողների թիվը կազմում է 107,2 միլիոն մարդ։

Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում երեկ՝ Մոսկվայի ժամանակով 23:00-ին։

Հիշեցնենք, որ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես քվեարկել է, ընտրություններին մասնակցելու համար նա ժամանել է 2151-րդ ընտրատեղամաս, որը գտնվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում։

ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսական համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնությունից» Քսենիա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին