Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,61
    7,86

Կարևոր իրադարձություններ

Աբովյան քաղաքում մեքենան կողաշրջվել է, հարվածել ծառին և բռնկվել. կան տուժածներ

18 Մարտ, 2018 10:30
Աբովյան քաղաքում մեքենան կողաշրջվել է, հարվածել ծառին և բռնկվել. կան տուժածներ

Մարտի 17-ին՝ ժամը 21:31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է ծառին և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 6-րդ միկրոշրջանի սկզբնամասում «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 (վարորդ՝ 2001 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է և սահել մոտ 50մ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ 2001 թ. ծնված Գ. Ղ.-ը և նույն թվականի ծնված Ա. Շ.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Բժիշկները Ա.Ա.-ի և Գ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Շ.-ինը՝ միջին ծանրության:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին