Կարևոր իրադարձություններ

«Սա երազանքի վիճակահանություն էր «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար». Կլոպը՝ ՉԼ-ում «Սիթիի» հետ հանդիպման մասին

17 Մարտ, 2018 19:31
«Սա երազանքի վիճակահանություն էր «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար». Կլոպը՝ ՉԼ-ում «Սիթիի» հետ հանդիպման մասին

«Կարմիրների» բոսսը ծաղրել է Մոուրինիոյին: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները: «Լիվերպուլը» խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

«Ես ոչ մի սպասում չունեի: Շատ լավ է խաղալ Չեմպիոնների լիգայում սեփական լիգայի թիմի դեմ: Սա երազանքի վիճակահանություն էր «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար: Ես տեսա Չիկի Բեգիրիսթայնի դեմքը, և այն այնպիսին չէր, որ ասես՝ վաղը Նոր տարի է կամ Սուրբ Ծնունդ: Այնպես որ, երկու թիմերին էլ ծանր աշխատանք է սպասվում»,- Կլոպին է մեջբերում Metro-ն:

«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 4-ին, պատասխանը՝ ապրիլի 10-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին