Կարևոր իրադարձություններ

Գերմանիան պաշտոնապես «աշխարհի ամենատխուր երկիր» է ճանաչվել

17 Մարտ, 2018 19:22
Գերմանիան պաշտոնապես «աշխարհի ամենատխուր երկիր» է ճանաչվել

Չնայած գերմանացիներն առաջատար են կյանքի շատ ոլորտներում՝ կատակերգական ժանրում նրանք առաջինը հազիվ թե լինեն։ Միջազգային հարցման համաձայն՝ Գերմանիան ճանաչվել է աշխարհի «ամենատխուր» երկիրն է։

Աշխարհի 15 երկրներից ավելի քան 30 հազար մարդ կազմել է հումորի ամենավատ զգացումով երկրների ցանկը, որտեղ Գերմանիան առաջին տեղում է։

Վարկանիշի 4-րդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։

Հետազոտությունը հաստատեց այն կարծրատիպը, որ գերմանացիները կատակերգական ժանրում այնքան էլ հաջողակ չեն։ Հարցվածներից շատերը նշել են, որ գերմանացիներին ավելի շատ հետաքրքրում են նպատակահարմարությունն ու արտադրողականությունը, քան հումորը։

Ամենատխուր երկրների թոփ տասնյակը՝ ըստ հարցման արդյունքների՝

1․Գերմանիա,

2․Ռուսաստան,

3․Թուրքիա,

4․Մեծ Բրիտանիա,

5․ԱՄՆ,

6․Ֆրանսիա,

7․Լեհաստան,

8․Բելգիա,

9․Հոլանդիա,

10․Կանադա։

 

Լրահոս

Դիտել ավելին