Կարևոր իրադարձություններ

Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին

17 Մարտ, 2018 18:22
Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին

Իրանի  նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Շնորհավորական ուղերձում Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու երկրի ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական և մշակութային կապերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը Երևանի ու Թեհրանի միջև ապագայում ավելի կընդլայնվեն:

Հասան Ռոհանին Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն ու հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին