Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Լիբանանում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

17 Մարտ, 2018 17:50
Լիբանանում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Մարտի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանու ներքո տեղի է ունեցել Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կրոնական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, մշակույթի գործիչներ:

Ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր խմբավար Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ հանդես եկավ Ալեքսանդր Հարությունյանի, Մաքս Բրուհխի, Արամ Խաչատրյանի և 1980-ական թթ. Երևանի պետական կոնսերվատորիայում ուսանած Նաբիլ Սաիդ Ջաաֆարի ստեղծագործությունների կատարմամբ:

Համերգի բացման իր խոսքում դեսպան Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հայ ժողովրդի պատմության և պետականության տարբեր շրջաններին՝ նշելով, որ անգնահատելի է բազմադարյան ընդմիջումից հետո 1918թ. Հայոց պետականության և ինքնիշխանության վերականգնման դերը: ՀՀ դեսպանը մեկ դար առաջ հայկական պետականության վերականգնումը որակեց որպես հայ ժողովրդի հավաքական ձգտումների և նպատակների իրականացում՝ նշելով. «Հայաստանի Առաջին Հանրապետությունը դրեց հայ ժողովրդի նորագույն շրջանի պետականության հիմքերը, որի վրա խարխսված է նաև 27-ամյա Հայաստանի Հանրապետությունը»:

Համերգին իր կատարողական արվեստով հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացավ տաղանդավոր ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին