Կարևոր իրադարձություններ

Քաբուլում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

17 Մարտ, 2018 17:35
 Քաբուլում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, մահացել է 3 մարդ, հաղորդում  է  Reuters գործակալությունը: 
Հայտնի է, որ ևս 2 մարդ ստացել են վնասվածքներ: Պայթյունն իրականացվել է Քաբուլում աշխատող օտարերկրյա ընկերություններից մեկի շենքի մոտ, պայթուցիկը գործել է փողոցում կայանված մեքենաներից մեկի մեջ:

Կա տեղեկություն, որ հարձակման թիրախ է հանդիսացել է հենց օտարերկրյա ընկերության մասնաճյուղը:

Ընկերության աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել:


 

 

Լրահոս

Դիտել ավելին