Կարևոր իրադարձություններ

Aegis Ashore-ի տեղակայումը ուղղված է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքից պաշտպանությանը. Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար

17 Մարտ, 2018 16:27
Aegis Ashore-ի տեղակայումը ուղղված է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքից պաշտպանությանը. Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար

Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն հայտարարել է, որ Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության վերգետնյա համալիրների տեղակայումը ուղղված է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքից պաշտպանությանը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է Aegis Ashore-ի տեղակայմանը, մենք ռուսական կողմին բացատրել ենք, որ դա կարևոր է ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային ծրագրի հետ կապված խնդրի լուծման համար»,-NHK հեռուստատեսությունը մեջբերում է Տարո Կոնոի խոսքը:

Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վիետնամական և ճապոնական ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ գլոբալ համակարգի ասիական սեգմենտում, այդ թվում Ճապոնիայում և Հյուսիսային Կորեայում, ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության ընդլայնումն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման հետ:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին