Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը հետևում է «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպմանը (լուսանկար)

17 Մարտ, 2018 14:40
Հենրիխ Մխիթարյանը հետևում է «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպմանը (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արդեն ժամանել է Հայաստան և հետևում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի` «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպմանը: Հիշեցնենք` Մխիթարյանն ազգային ընտրանու կազմում Երևանում կմասնակցի Էստոնիայի և Լիտվայի հետ ընկերական խաղերին:

Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը կկայանա մարտի 24-ին, իսկ Լիտվայի հետ մեր հավաքականը ստուգողական խաղ կանցկացնի մարտի 27-ին:

«ArmSport.am»-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը «Փյունիկի» մարզադաշտում է, որտեղ էլ նկատել է Մխիթարյանին: Նշենք` «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթում է «Ալաշկերտին»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին